-
19.11.2020|
15:04
ԱԺ ԼՀԿ խմբակցությունն առաջարկում է ստեղծել պարիտետային փաստահավաք հանձնաժողով, որը կուսումնասիրի պատերազմի հանգամանքները՝ խորհրդարանական ճեպազրույցում ասաց խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
-
19.11.2020|
15:02
ՅՈւՆԵՍԿՕ-ն քննարկում է Լեռնային Ղարաբաղում մշակութային հուշարձանների վերականգնմանը մասնակցելու հավանականությունը՝ հայտնել է ՅՈւՆԵՍԿՕ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Կուզնեցովը:
-
19.11.2020|
15:02
Այն դրույթները, որոնք ամրագրվել են Նիկոլ Փաշինյանի ստորագրած փաստաթղթում, միջազգային պայմանագրին հատուկ դրույթներ են, որոնք ենթակա են ԱԺ-ում վավերացման: Եթե այդ գործընթացը չի կատարվել, սրանք առոչինչ դրույթներ են՝ խորհրդարանական ճեպազրույցներում հայտարարեց ԼՀԿ խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը՝ նշելով, որ կանգնած ենք փաստի առաջ:
-
19.11.2020|
15:01
Փարիզի քաղաքային խորհուրդն ընդունել է բանաձև Արցախի Հանրապետության ճանաչման վերաբերյալ՝ հայտնում է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունը։
-
19.11.2020|
14:57
Ուկրաինայի Զինված ուժերը Դոնբասում «Միացյալ ուժերի» գործողության անցկացման գոտի են տեղափոխել թուրքական հարվածային Bayraktar TB2 անօդաչու սարքեր, հայտնում է Военное Обозрение թելեգրամյան ալիքը:
-
19.11.2020|
14:55
Ռուս խաղաղապահներն ու ռազմական ոստիկանությունն ուղեկցել են փախստականներով ևս 23 ավտոբուս՝ Երևանից վերադարձել են Լեռնային Ղարաբաղ: ՌԴ ՊՆ-ն տեղեկացնում է, որ նոյեմբերի 18-ին Ստեփանակերտ է վերադարձվել 936 փախստական:
-
19.11.2020|
14:53
Արցախում առաջացած հումանիտար աղետի հակազդման նպատակով Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության կառավարությունների համատեղ աշխատանքային խումբ է ստեղծվել:
-
19.11.2020|
14:51
ՌԴ արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինի հայտարարությունը, որ արևմտյան որոշ ուժեր իրենց խողովակներով սադրում են հայ և ադրբեջանցի ազգայնականներին` վարկաբեկելու կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը, ԲՀԿ-ին ոչ մի կերպ չի վերաբերում, ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:
-
19.11.2020|
14:41
Կառավարությունից չունենք որևէ ազդակ, որ ռազմական դրությունը պետք է չեղարկվի, հետևապես այդ նիստին չենք մասնակցելու, ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց իմքայլական պատգամավոր, խորհրդարանի փոխխոսնակ Լենա Նազարյանը` պատասխանելով հարցին, թե իրենց խմբակցությունը մասնակցելո՞ւ է ԲՀԿ-ի և ԼՀԿ-ի` Փաշինյանի հրաժարականի և ռազմական դրության չեղարկման օրակարգով ԱԺ նիստ հրավիրելու նախաձեռնությանը:
-
19.11.2020|
14:40
Ֆրանսիայի Սենատը նոյեմբերի 25-ին կքննարկի Արցախի անկախությունը ճանաչելու բանաձևի օրինագիծը՝ Թվիթերի միկրոբլոգում տեղադրած գրառմամբ հայտնել է «Հանրապետականներ» կուսակցության խմբակցության նախագահ Բրյունո Ռետայոն: